Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Ռուսաստանի հանքերից մեկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Ռուսաստանի հանքերից մեկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստան
14:13, 26 ноябрь 2021
 ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խոր ցավակցություն է հայտնել Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքում երեկ տեղի ունեցած փլուզման կապակցությամբ։ Այս մասին գրառումը հրապարակվել է ԱԳՆ-ի թվիթերյան էջում:

«Խոր վշտով ընդունեցինք Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքում տեղի ունեցած ողբերգական պատահարի լուրը, որը տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել: Մեր ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու ծանոթներին, շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կուզբասի Լիստվյաժնայա հանքավայրում երեկ տեղի ունեցած վթարի զոհ է դարձել 52 մարդ, այդ թվում՝ վեց փրկարար:

Աղբյուր՝ armtimes.com