Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք 3 անգամ պոստերը առաջ ենք տվել Կուբաթլուի հատվածում, բայց ռուսական կողմը չի համաձայնվել․ Առաջ տված դիրքերից հետ են տվել․ Սյունիքի մարզպետ

Մենք 3 անգամ պոստերը առաջ ենք տվել Կուբաթլուի հատվածում, բայց ռուսական կողմը չի համաձայնվել․ Առաջ տված դիրքերից հետ են տվել․ Սյունիքի մարզպետ
Հայաստան
16:15, 26 ноябрь 2021
«Պարոն վարչապետը, երբ եկել ա Գորիսում խոհրդակցության, ասել ա՝ անցեք Սյունիքի պաշտպանության»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ 

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ են Սյունիքում մեր զորքերը նահանջել Վաղարշակ Հարությունյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ, մարզպետը նշեց, որ վարչապետի հետ քննարկումից հետո որոշել են, որ կզբաղեցնեն ավելի նպաստավոր դիրքեր և բարձունքներ․ «Խնդիրն այն է, որ մենք 3 անգամ պոստերը առաջ ենք տվել՝ Կուբաթլուի հատվածում, բայց ռուսական կողմը չի համաձայնվել։ Առաջ տված դիրքերից հետ են տվել։ Հանձնաժողով է եղել, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ համագործակցել ենք, որ սահմանները մնան նույն տեղը, չեն համաձայնվել»։

Հարցին, թե մարզպետն այս անվտանգային խնդիրների լուծումներն ինչպե՞ս է պատկերացնում, նա նշեց, որ սահմանամերձ գյուղերը պետք է զարգացնել և պաշտպանությունն ամրացնել, ինչպես նաև մարդկանց բարոյահոգեբանակն վիճակը պետք է բարելավել։

«Իսկ հույսներս պիտի մեր վրա դնենք, ես դա եմ տեսնում։ Երբ, որ մենք մեր խնդիրը կատարենք՝ փառքով, պատվով, էլ ոչ մի բան չի լինելու։ Էնպես չի, որ թշնամին մեզնից ուժեղ ա։ Մենք կոտրվել ենք, քանի որ միասնական չենք, գաղտնիության ռեժիմը չենք պահպանում։ Այդ դրա համար ենք կոտրվել», - նշեց նա՝ հավելելով, որ գաղտնիության ռեժիմը պիտի պահպանել, որպեսզի առաջին գծի սպան, զինվորը լավ բան լսի և այդպես արձագանքի։

«Եթե մենք այստեղից ասում ենք՝ այս հողը տալիս ենք, ուրիշ բաներ ենք մեկնաբանում, զինվորը կոտրվում ա։ Պետք է զինվորի կողքին կանգնենք»,- ասաց Պողոսյանը։

Սյուզի Սիրականյան