Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն
Հայաստան
19:16, 29 ноябрь 2021
Նոյեմբերի 29-ին «Բաղրամյան» զորավարժարանում N զորամիավորման զորամասերից մեկի մասնակցությամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ «Հակահարձակողական մարտի կազմակերպումն ու պայմանական հակառակորդի նշանակետերի խոցումը» թեմայով․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության կարողությունները, զինծառայողների անհատական հմտությունները։ Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված մարտական խնդիրները։