Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ միջպետական և հանրապետական ավտոճանապարհները 09.00 դրությամբ

ՀՀ միջպետական և հանրապետական ավտոճանապարհները 09.00 դրությամբ
Հայաստան
10:26, 30 ноябрь 2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: