Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրավիճակը միջպետական և հանրապետական ճանապարհներին ժամը 09.30 դրությամբ

Իրավիճակը միջպետական և հանրապետական ճանապարհներին ժամը 09.30 դրությամբ
Հայաստան
11:55, 01 декабрь 2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում անձրև է տեղում։ Մասիսի, Արտաշատի, Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: