Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անձնակազմն իրականացրել է պաշտպանողական և հակահարձակողական գործողություններ. ՊՆ

Անձնակազմն իրականացրել է պաշտպանողական և հակահարձակողական գործողություններ. ՊՆ
Հայաստան
21:12, 01 декабрь 2021
Դեկտեմբերի 1-ին N զորամիավորման վարժադաշտերից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն։ Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

«Զբաղեցնելով նախորոշված շրջանները, անձնակազմն իրականացրել է պաշտպանողական և հակահարձակողական գործողություններ՝ հաշվի առնելով ժամանակակից համազորային մարտի վարման կանոնները։ Զինծառայողների ներդաշնակ և օպերատիվ գործողությունների շնորհիվ պաշտպանության բնագիծ մխրճված պայմանական հակառակորդի ստորաբաժանումներն ամբողջովին ոչնչացվել են։

Ղեկավարությունը բարձր է գնահատել զորավարժությանը մասնակցած հրամանատարների արագ և նպատակային որոշումներ կայացնելու հմտությունները և անձնակազմի պատրաստվածության մակարդակը»։