Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները ժամը 09.00 դրությամբ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները ժամը 09.00 դրությամբ
Հայաստան
10:42, 02 декабрь 2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի, Մարտունիի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: