Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հակահամաճարակային կանոնների 4 խախտում է հայտնաբերել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հակահամաճարակային կանոնների 4 խախտում է հայտնաբերել
Հայաստան
23:00, 03 декабрь 2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ դեկտեմբերի 3-ին վերահսկել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկվել է վերոնշյալ վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց.տեղեկացնում են ՔԸՀԱ-ից:

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք։ Դրանք վերաբերել են դիմակ չկրելուն, գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Այդ խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։