Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Երևանի Օրբելու փողոցի բնակարաններից մեկում, խոհանոցի պատը փլուզվել է

Հրդեհ Երևանի Օրբելու փողոցի բնակարաններից մեկում, խոհանոցի պատը փլուզվել է
Հայաստան
19:59, 05 декабрь 2021
Դեկտեմբերի 5-ին, ժամը 16։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Օրբելու փողոցի թիվ 65 շենքի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:



Պարզվել է, որ նաև փլուզվել է բնակարանի խոհանոցի պատը (10 քմ). տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։21-ին, մարվել՝ 17։43-ին։
Հյուրասենյակում այրվել է գույք (2 քմ)