Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես են ոստիկանության ծառայողները հայտնաբերել հետախուզման մեջ գտնվող Ստեփանավանի նախկին քաղաքապետին․ տեսանյութ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, դեկտեմբերի լույս 5-ի գիշերը Երևանի Վաղարշյան փողոցում հայտնաբերել և գլխավոր վարչություն բերման էին ենթարկել Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին:

59-ամյա տղամարդուն մեղսագրվում են քրեական օրենսգրքի երկու հոդվածով նախատեսված արարքներ՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը) և պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։

Սեպտեմբերի 13-ին հարուցված քրեական գործով նա ներգրավվել էր որպես մեղադրյալ, սակայն թաքնվում էր քննությունից, ուստի նրա նկատմամբ նոյեմբերի 5-ին հայտարարվել էր հետախուզում։

59-ամյա տղամարդը փոխանցվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներին։ 

ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Ղարաքեշիշյանը կալանավորվել է: