Աբովյանի թիվ 29 ընտրատարածքում ավարտվեց 29/32 տեղամասի վերահաշվարկը․ որևէ փոփոխություն չարձանագրվեց

Հայաստան
Աբովյանի թիվ 29 ընտրատարածքում ավարտվեց 29/32 տեղամասի վերահաշվարկը, որտեղ քվեաթերթիկների որևէ փոփոխություն չարձանագրվեց։
29/33 տեղամասի՝ ԲՀԿ-ի քվեաթերթիկների վերահաշվարկի ժամանակ ՔՊ-ի վստահված անձինք նկատեցին, որ քվեաթերթիկի վրա նույն ձևով կատարված նշումի պարագայում ՔՊ-ի դեպքում դա անվավեր է ճանաչվել, իսկ ԲՀԿ-ի դեպքում՝ ոչ։
Աղմկոտ քննարկումից հետո ՔՊ-ի քվեաթերթիկը համարվեց վավեր։
Նշենք, որ վերահաշվարկին մասնակցում է նաև ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, որին ՔՊ-ի վստահված անձինք մեղադրեցին անվավեր քվեաթերթիկները չնկատելու մեջ։
Լրագրողների հետ զրույցում Սմբատյանը հերքեց մեղադրանքները՝ հայտարարելով, թե նման բան չկա՝ նշելով, և որ հանձնաժողովի անդամները պետք է առաջնորդվեն սեփական համոզմունքով։