Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԱԺ-ի աշխատանքները ընթանում են բնականոն հունով, պատգամավորները այստեղ են և աշխատում են»․ Արմեն Խաչատրյան

«ԱԺ-ի աշխատանքները ընթանում են բնականոն հունով, պատգամավորները այստեղ են և աշխատում են»․ Արմեն Խաչատրյան
Հայաստան
13:22, 10 март 2021
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ այսօր Ազգային Ժողովի աշխատանքները ընթանում են բնականոն հունով։ ըստ նրա՝ ընդդիմության այս պայքարի ձևը ճիշտ միջոց չէ, և չի կարելի ԱԺ-ի աշխատանքները խաթարել․

«Ե՛վ ես, և՛ իմ գործընկեր պատգամավորները այստեղ ենք և աշխատում ենք։ Սա այն մարմինն է, որ որևէ մեկը այս երկրում չի կարող որոշել, թե այն չպետք է աշխատի, կամ, թե ով պետք է այդտեղ աշխատաի, ով՝ ոչ»,- նշեց պատգամավորը։

Խաչատրյանը, անդրադառնալով երեկ ընդդիմադիր ուժերի կողմից Դեմիրճյան փողոցի շրջափակմանը, ու այն հանգամանքին, որ ոստիկանները չխոչընդոտեցին դրան, նշեց որ, եթե ոստիկանները ցանկանային, ապա հաստատ թույլ չէին տա այդ ամենը։

 «Ուղղակի ոստիկանները այժմ հանդուրժողականություն և մեծահոգություն են դրսևորում և քաղաքական այս գործընթացների, ընդդիմության համար փորձում են հնարավորինս արգելքներ չստեղծել։ Սակայն, եթե սահմանազանցումներ լինեն, իհարկե, ոստիկանությունը արդեն անցնելու է գործի,  և այսպիսի մեծահոգություն կամ հանդուրժողականություն չի լինելու», - նշեց պատգամավորը։