Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային կառույցների ներկայացուցիչները անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվել են գնալ ԱԺ

Միջազգային կառույցների ներկայացուցիչները անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվել են գնալ ԱԺ
Հայաստան
13:46, 10 март 2021
Հայաստանում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչները, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվել են ներկայանալ Ազգային ժողով՝ մասնակցելու «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:

Քննարկման ընթացքում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը:

«Միջազգային կառույցների ներկայացուցիչները հրաժարվեցին ներկա գտնվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Բայց պետք է նշել, որ ԱԺ-ն իր բնականոն գործունեությունը շարունակում է, մենք աշխատում ենք բնականոն աշխատանքյաին ռեժիմով»,- ասաց Բաղդասարյանը: