Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահը ստացել է վարչապետի՝ Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու առաջարկը․ որոշումը կհրապարակվի 3 օրում

Նախագահը ստացել է վարչապետի՝ Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու առաջարկը․ որոշումը կհրապարակվի 3 օրում
Հայաստան
13:50, 10 март 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու մասին առաջարկը։ Այս մասին Civic.am-հայտնեցին նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հարցին, արդյո՞ք նախագահի կողմից  Սահմանադրական դատարան դիմելը չի կարող խոչընդոտել, որպեսզի նախագահը ստորագրի վարչապետի առաջարկը, հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին․ «Արմեն Սարգսյանը եռօրյա ժամկետ ունի, նախագահի աշխատակազմը կհրապարակի նրա որոշումը»։

Հիշեցնենք, որ նախագահը ՍԴ-ում վիճարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, իսկ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ընդունել է, որ ազատված է պաշտոնից և դիմել է Վարչական դատարան․ «Ես իմ ծառայությունը հայրենիքին և ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով»,- ասել է նա։