Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Մարությանի եւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջեւ բացառապես բարեկամական հարաբերություններ են․ Հակոբ Կարապետյան

Հայկ Մարությանի եւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջեւ բացառապես բարեկամական հարաբերություններ են․ Հակոբ Կարապետյան
Հայաստան
14:08, 10 март 2021
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջեւ բացառապես բարեկամական հարաբերություններ են՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա, իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը

«Հայկ Մարությանը եւ Սասուն Միքայելյանը վերջին անգամ հանդիպել են այս տարվա փետրվարի 12-ին «Երկրապահի» վարչությունում, որտեղ ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկվել են երկու կառույցների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: 
Ցավով ենք արձանագրում, որ «Իրավունք» թերթի տպած, որեւէ փաստական  հիմք չունեցող  էժան բամբասանքը որպես «մամուլի տեսություն» արտատպել են մի շարք հեղինակավոր լրատվական կայքեր: Խնդրում ենք այդ լրատվամիջոցներին՝ հանուն լրագրողական բարեխղճության եւ համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, հրապարակել սույն հերքումը»: