Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աբովյանի 29/39 տեղամասի վերահաշվարկի արդյունքում չորս քվեաթերթիկ համարվեց անվավեր

Աբովյանի 29/39 տեղամասի վերահաշվարկի արդյունքում չորս քվեաթերթիկ համարվեց անվավեր
Հայաստան
13:24, 09 декабрь 2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։

Ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բողոքարկել է Աբովյան համայնքն ընդգրկող 29-րդ ընտրատարածքի 25 ընտրական տեղամասերի արդյունքները և վերահաշվարկի դիմումներ է ներկայացրել։

Այսօր 29/39 տեղամասի վերահաշվարկի ժամանակ անվավեր համարվեց չորս քվեաթերթիկ, մեկը՝ ԲՀԿ-ից, երկուսը՝ ՔՊ-ից, մեկը՝ ՀՅԴ-ից։

Ընտրությունների արդյունքում անվավեր համարված քվեաթերթիկների մեջ ԲՀԿ-ի օգտին քվեարկած մեկ քվեաթերթիկ համարվեց վավեր։