Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կկանոնակարգվի ՀՀ օդային տարածքում ՀՕՊ ստորաբաժանումների և ռազմական ավիացիայի կողմից զենքի և մարտական տեխնիկայի կիրառման ընթացքը

Կկանոնակարգվի ՀՀ օդային տարածքում ՀՕՊ ստորաբաժանումների և ռազմական ավիացիայի կողմից զենքի և մարտական տեխնիկայի կիրառման ընթացքը
Հայաստան
17:25, 09 декабрь 2021
Ազգային ժողովում քննարկվեց Կառավարության կողմից ներկայացրած «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։

Այն զեկուցեց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

«Առաջարկվում է նախատեսել, որ Հակաօդային պաշտպանության զորքեր կողմից ՀՕՊ միջողներն օգտագոծվեն Կառավարության սահմնած կարգով»,-նշեց նա։

Փոխնախարարի խոսքով փոփոխության հիմքն է այն, որ ՀՕՊ զորքերն իրավասու են Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնալու դեպքում կամ ՀՀ-ի նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս՝ ուղեկցել և ստիպել օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջք կատարել օդանավակայանում կամ համապատասխան այլ տարածքում, իսկ եթե օդանավը կամ թռչող այլ սարքը շարունակում է գործողությունները ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են այն։