Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարածքների դեօկուպացիա եւ ճանաչում․ ուղերձ Արցախից

Տարածքների դեօկուպացիա եւ ճանաչում․ ուղերձ Արցախից
Հայաստան
16:25, 10 декабрь 2021
Արցախում չնայած ներկայիս անվտանգային խնդիրներին՝ արձանագրվում են տնտեսական հաջողություններ։ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ բնականոն կյանքը վերականգնվել է։

Արցախի հանրապետության անկախության հանրաքվեի 30 և Սահմանադրության ընդունման 15 ամյակի առիթով ի ասուլիսին՝ պետնախարարը ներկայացրեց պատերազմից հետո  Արցախի առաջնային խնդիրներն ու տեսլականը։

Արտակ Բեգլարյանը առանձնացրեց Արցախի տեսլականի 5 առաջնային կետերը՝  անվտանգություն, սոցիալ-տնտեսական զարգացում, Ժողովրդագրական աճ, որակյալ կրթություն, արդյունավետ կառավարում։

Խնդիրները նա բաժանում է երկու մասի՝ հետպատերազմյա և նախապատերազմյա։ «Հետպատերազմյա խնդիրների լուծման ճանապարհին, արդեն կան գրանցված հաջողություններ»,- ասում է նա։

Նրա գնահատմամբ՝ այն, որ Արցախում արդեն շուրջ 120.000 հայ է բնակվում, արդեն իսկ մեծ հաջողություն է։ Արցախի ՊԲ  և ռուսական խաղաղապահ զորքը անվտանգ միջավայր է ձևավորել․ չնայած որոշ դրվագների։

Խոսելով ԼՂ հիմնախնդրի լուծման մասին, Բեգլարյանը շեշտեց՝  հարցը պետք է լուծվի բռնազավթված տարածքների դեօկուպացիայի, ինչպես նաև Արցախի անկախության միջազգային ճանաչման հիման վրա։

«Սրանք այն կարմիր գծերն են, որ պետք է ուղենիշ լինեն թե ԼՂՀ թե ՀՀ համար»,- ասաց նա։