Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ուզում էին բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ․ չստացվեց, այդ իրավական խնդիրը արդեն լուծված է»․ Անդրանիկ Քոչարյան

«Ուզում էին բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ․ չստացվեց, այդ իրավական խնդիրը արդեն լուծված է»․ Անդրանիկ Քոչարյան
Հայաստան
17:09, 10 март 2021
«ԶՈՒ-ն այս պահին էլ ՊՆ-ի կողմից վերահսկվում է։ Քաղաքական դաշտի խաղացողները ուզում էին բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ՝ ինչը տեղի չունեցավ»,- այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է «Իմ քայլի» պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

 Քոչարյանի խոսքով՝ իրենք շատ էին ուզում, որպեսզի Օնիկ Գասպարյանը որոշում կայացներ, իսկ դա հղի էր շատ լուրջ հետեւանքներով եւ փառք Աստծո այդպիսի արկածախնդիր որոշում տեղի չի ունեցել։ 

«Նույնիսկ այդ ցուցակի զինվորականների 90%-ը քաղաքական գործընթացներից դուրս են, բացառությամբ մեկ-երկուսի։ Խնդիրը հանգուցալուծման ընթացքի մեջ է եւ վերջին փորձը, որպեսզի ավելի սրեն քաղաքական իրավիճակը, նորից գոռան «ազգ, բանակ հաղթանակ»,- ասել է նա եւ հավելել․  «Դա գոռալու պահը պատերազմի ընթացքում էր, բայց պարզվեց որ արտախորհրդարանական ուժերի մի մասի լիդերները օգտվելով առիթից ամեն ինչ արել են, որ պատերազմը վարեն առաջնագծի զինվորները, իսկ բանակի ղեկավարությունը վերցնի իշխանությունը, որը Վազգեն Մանուկյանը բազմիցս հաստատել է այդ գործողությունների ճշմարտությունը»։

Քոչարյանի խոսքով՝ իրավիճակը սրվել է, Բաղրամյանի հավաքը տեղափոխվել է Դեմիրճյան փողոց։ «Իրավիճակը սրեց Վազգեն Մանուկյանը, որպեսզի վերածի բախումների, Վազգեն Մանուկյանը մշտապես խոսում է բախումներից, ինչ-որ պլան B-ից, C-ից։ Հիմա այսօր՝ ժամը 4-ին, փորձելու են մանիպուլացնել այդ իրավական խնդիրը, որը արդեն լուծված է»։