Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԳՆ պատասխանը Չավուշօղլուին

ՀՀ ԱԳՆ պատասխանը Չավուշօղլուին
Հայաստան
10:29, 14 декабрь 2021
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։

Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։