Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժ. 09.00 դրությամբ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժ. 09.00 դրությամբ
Հայաստան
10:24, 15 декабрь 2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Կապանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։ Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: