Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում 4 ամսվա գերությունից հետո Լիբանան է վերադարձել Մարալ Նաջարյանը

Ադրբեջանում 4 ամսվա գերությունից հետո Լիբանան է վերադարձել Մարալ Նաջարյանը
Հայաստան
10:39, 11 март 2021
Ադրբեջանի բանտում 4 ամիս գերի լիբանանահայ Մարալ Նաջարյանը երեկ վերադարձել է Լիբանան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա քույրը՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն ու բոլոր նրանց, ովքեր ջանքեր են գործադրել Մարալի ազատ արձակման համար։ Նշենք, որ Ադրբեջանը հայտարարել էր, թե նա ահաբեկիչ է։ Մարալի գործով Հայաստանը դիմել էր ՄԻԵԴ։ 

Հիշեցնենք, որ Մարալը գերի էր ընկել նոյեմբերի 10-ին, երբ պատերազմի դադարի մասին եռակողմ  հայտարարությունից հետո, երբ փորձել էր հասնել Շուշիի իր տուն՝ իրերը վերցնելու։ 

Լիբաբանի «Ասպարեզ» օրաթերթին Մարաի քույրն ասել է, թե Կարմիր խաչը իրենց հորդորել  էր Մարալի ազատ արձակման լուրը գաղտնի պահել՝ մինչև նրա անվտանգ վերադարձը Բեյրութ։

Լուսանկարը՝ 1in.am-ի։