Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս տարի ռեկորդային թվով առաջնային գյուղմթերքի արտահանում ունենք. Քերոբյան

Այս տարի ռեկորդային թվով առաջնային գյուղմթերքի արտահանում ունենք. Քերոբյան
Հայաստան
12:42, 16 декабрь 2021
Կառավարության որոշմամբ 8 մլրդ դրամ կտրամադրվի կորոնավիրուսի դեմ պայքարի համար իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին միջոցառման համար հատկացնում են 2 մլրդ 146 մլն դրամ։ Նախարարի խոսքով այս ծրագրով 1052 ընկերության օգնել են ստանլն 87 մլրդ դրամի արտոնյալ վարկեր, որոնք ուղղված են եղել հումքի, սարքավորումների ձեռքբերմանը։ Վահան Քերոբյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի այս ծրագիրը կօգնի ամբողջությամբ իրականացնել իրենց նախանշած տնտեսական աճը։

«Ֆինանսական միջոցներ կտրամադրվեն գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի։ Ծրագրով այս տարվա ընթացքում գյուղացիներին 456 գյուղատնտեսական տեխնիկայով են ապահովել, որի համար հատկացվել է 2.7 մլրդ դրամի ֆինանսավորում։ Հետաքրքիր է ագրոպարենային ոլորտի սարքավորումների, ֆինանսական լիզինգի ծրագիրը։ Այստեղ այս տարվա ընթացքում կարողացել ենք ներարկել 8.6 մլրդ դրամ և 160 շահառու եղել է այս ծրագրի մասնակից»,-նշեց էկոնոմիկայի նախարարը։
Վերջինս հավելեց, որ 22 756 ֆերմերային տնտեսություն ստացել է 45 մլդր դրամի գյուղատնտեսական արտոնյալ վարկ, որոնք օգտագործել են գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար։ Ֆինանսավորել են մոտ 700 հա ինտենսիվ այգի և նոր, ավելի բարձր արտադրողականությամբ խաղողի այգիներ։

«Գյուղատնտեսության համար բարդ տարի ենք ունեցել և սակավաջրությունը խանգարել է, որ լավ արդյունքներ արձանագրենք, բայց այս տարի ունենք ռեկորդային թվով առաջնային գյուղմթերքի արտահանում՝ 200 հազար տոննան գերազանցել ենք։ Այս տարվա մեր ինտենսվի այգիների զարգացումները թույլ են տալիս հուսալ, որ առաջիկայում ևս լավ արդյունքներ կարձանագրենք»,-ասաց Վահան Քերոբյանը։