Քաղաքացիակենտրոն
լրատվություն

156 նոր դեպք, 8 մահ. կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

156 նոր դեպք, 8 մահ. կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում
Հայաստան
11:16, 18 декабрь 2021
Դեկտեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 506 դեպք, որոնցից 328 050-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6072 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:

Այսպիսով` երեկ կատարվել է 6549 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 156 նոր դեպք: Ունենք 511 առողջացած, 8 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7893 մահվան դեպք է արձանագրվել:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1491 է: