Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաշված րոպեներ հետո. ինչպե՞ս քվեարկել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի մասնակիցների օգտին

Հաշված րոպեներ հետո. ինչպե՞ս քվեարկել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի մասնակիցների օգտին
Հայաստան
20:45, 19 декабрь 2021
Փարիզում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան ելույթ ունեցավ 9–րդ համարի ներքո։ Վերջին մասնակցի ելույթից անմիջապես հետո կսկսվի քվեարկությունը։

Քվեարկելու համար՝

- Մտնում եք նշված հղումով` https://vote.junioreurovision.tv/li646967a8

- Բացվում է պատուհանը, ներքևում գրված է See video, որը սեղմելուց հետո հայտնվում է 3։37 րոպե տևողությամբ տեսանյութ, որը պատմում է մասնակիցների մասին։ Մինչև վերջ նայելը պարտադիր է։

-Մասնակիցների մասին պատմող տեսանյութը նայելուց հետո բացվում է քվեարկության պատուհանը։ Պետք է ընտրել պարտադիր 3 մասնակցի։ Հայաստանի ներկայացուցիչ Մալենայի օգտին կարող են քվեարկել նաև Հայաստանում բնակվող երաժշտասերները:

- Քվեարկելուց հետո բացվում է պատուհան, որը ստուգում է, որ դուք ռոբոտ չեք։

Քվեարկությունն անվճար է, կարող եք մի հեռախոսից կամ համակարգչից քվեարկել մեկ անգամ։ Այն կտևի 15 րոպե։

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան մրցույթի ֆավորիտներից է։ Նրա «Քամի, քամի» երգը մրցույթի պաշտոնական Youtube-յան ալիքում հավաքել է ավելի քան 3,5 միլիոն դիտում և բացարձակ առաջատար է։