Քաղաքացիակենտրոն
լրատվություն

4 մահ, 72 նոր դեպք․ Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

4 մահ, 72 նոր դեպք․ Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում
Հայաստան
11:10, 20 декабрь 2021
Դեկտեմբերի 20-ին՝ ժ. 11:00 դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 72 նոր դեպք: Մեկ օրում իրականացվել է 4897 թեստավորում: Առողջացել է 364 պացիենտ, արձանագրվել է մահվան 4 դեպք:

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 343708 է: Փաստացի բուժվողների թիվը 5513 է: Ընդհանուր կատարվել է 2 497107 թետավորում, առողջացել է 328799 մարդ: Գրանցված մահերի ընդհանուր թիվն է՝ 7903: