Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահը վերադարձրել է Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետ նշանակելու՝ վարչապետի առաջարկությունը

Նախագահը վերադարձրել է Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետ նշանակելու՝ վարչապետի առաջարկությունը
Հայաստան
13:31, 11 март 2021
Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:

Նախագահ Արմեն Սարգսյանի հասարակայնության հետ կապերի վարչությունից Civic.am-ի հարցին, թե ի՞նչ առարկություններով է նախագահը այն հետ ուղարկել Նիկոլ Փաշինյանին, պատասխանեցին, որ չեն կարող այլ տեղեկություններ տրամադրել։