Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու վարչապետի առաջարկը հիմնավորումներով հետ է ուղարկվելու նախագահին»․ Մանե Գեւորգյան

«Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու վարչապետի առաջարկը հիմնավորումներով հետ է ուղարկվելու նախագահին»․ Մանե Գեւորգյան
Հայաստան
14:09, 11 март 2021
ՀՀ նախագահ  Արմեն Սարգսյանը առարկություններով վարչապետին է վերադարձրել  Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետ նշանակելու առաջարկությունը։ Civic.am-հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը ասաց, որ դեռեւս ծանոթ չէ, թե ինչ առարկություններով է նախագահը հետ ուղարկել վարչապետի առաջարկը, սակայն այն հիմնավորումներով հետ է ուղարկվելու նախագահին։

Իսկ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից չպարզաբանեցին, թե ինչ առարկություների մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն էր ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար, որից առաջ վարապետը հայտարարել էր, որ իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը ազատվել է ԳՇ պետի պաշտոնից։ Իսկ նախագահ Արմեն Սարգսյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի առնչությամբ Սահմանադրական դատարան էր դիմել։