Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունն ուսումնասիրում է վարչապետի օգնականի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները

Դատախազությունն ուսումնասիրում է վարչապետի օգնականի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները
Հայաստան
18:17, 11 март 2021

Համացանցում տեղեկություններ է շրջանառվում, թե իբր կա տեսանյութ, որտեղ երևում է` ինչպես է վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու դեմ հարուցված քրգործով ցուցումներ տալիս։ 

ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը Civic.am-ի հետ զրույցում մեկնաբանելով տարածվող տեղեկատվությունը, ասաց

 «Մամուլի հրապարակումները ուսումնասիրվում են»։Ավելացրեց, որ դատախազություն է դիմել նաեւ Հայրապետյանի պաշտպանը՝ Ամրամ Մակինյանը։

 

Հիշեցնենք, որ համացանցում տեղեկություններ են տարածվել, թե վարչապետի օգնականը քրեական գործերով անմիջական համակարգող է եւ մասնակցում է դատավարական փաստաթղթերի կազմմանը։