Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր հայցեր կներկայացնի միջազգային դատարանում. Բայրամով

Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր հայցեր կներկայացնի միջազգային դատարանում. Բայրամով
Հայաստան
13:11, 27 декабрь 2021
Ադրբեջանը միջազգային դատարանում շուտով հանդես կգա Հայաստանի դեմ նոր հայցերով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է Report.az-ը: 

Նրա խոսքով՝ դրանցից մեկը բնապահպանական կոնվենցիայի խախտման հետևանքով Ադրբեջանի բնությանը հասցված վնասի համար է:

Մյուս հայցը, համապատասխան կոնվենցիաների համաձայն, Ադրբեջանի բնական պաշարների ապօրինի օգտագործման հարցով է, փոխանցում է կայքը: