Չավուշօղլու. «Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում»

Հայաստան
2021 թվականի Թուրքիայի արտաքին քաղաքականության գնահատման ամփոփիչ ելույթում արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման թեմային։
Ըստ Չավուօղլուի՝ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայում ու այդ գործընթացում կարևոր է Ադրբեջանի հետ խորհրդակցությունը։
«Երկու կողմն էլ նշանակել է իր հատուկ ներկայացուցիչներին։ Հարկավոր է վայր և ժամկետներ սահմանել նրանց դեմ առ դեմ հանդիպման համար։ Ծրագրվում է առաջին հանդիպումը կազմակերպել Մոսկվայում։ Մենք ցանկանում ենք, որ նախքան առաջին հանդիպումը լինեն ուղիղ շփումներ»,- ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել փորձառու դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ հայկական կողմից կբանակցի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Աղբյուր՝ ermenihaber.am