Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՏՀԱ տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիայի տրանսպորտում հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք

ՔՏՀԱ տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիայի տրանսպորտում հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք
Հայաստան
19:21, 27 декабрь 2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը  ՀՀ պարեկային ծառայողների հետ դեկտեմբերի 27-ին վերահսկողական աշխատանքներ է  իրականացրել  Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Ինչպես տեղեկացրին տեսչական մարմնից, դիտարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր  ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։

Ըստ աղբյուրի՝ մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։