Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը ծրագրում է հյուպատոսություն բացել Կապանում

Իրանը ծրագրում է հյուպատոսություն բացել Կապանում
Հայաստան
15:36, 29 декабрь 2021
Իրանական կողմը դեռևս չի հայտնում նախագծի իրականացման հստակ ժամկետները:

Իրանի իշխանությունները նախատեսում են հյուպատոսություն բացել Սյունիքի մարզի Կապան համայնքում։ Տեղեկությունը հայտնում է իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ դեկտեմբերի 29-ի նիստում Իրանի կառավարությունը հավանություն է տվել արտաքին գործերի նախարարության` Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկին:

Թարգմանությունը՝ armeniasputnik.am