Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել Երևանի 15 հանրային սննդի կետերում

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել Երևանի 15 հանրային սննդի կետերում
Հայաստան
22:38, 29 декабрь 2021
Երեկ երեկոյան՝ դեկտեմբերի 28-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել Երևանի 15 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում՝ հավաստիանալու համար, որ սննդի շղթայում գործող կազմակերպություններում հակահամաճարակային կանոնները պահպանվում են: Կանոները պահպանվում են, խախտումներ չեն արձանագրվել:

Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։