Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մանրամասնել է նրա լիազորությունների շրջանակը

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մանրամասնել է նրա լիազորությունների շրջանակը
Հայաստան
21:54, 30 декабрь 2021
««Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 28-ին, ընդլայնվել է ներկայացուցչի լիազորությունների շրջանակը և փոփոխվել ներկայացուցչի պաշտոնի անվանումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից, այսուհետ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն օրենքի ուժով ապահովելու է պետության շահերի ներկայացումը  

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանում,
- Արդարադատության միջազգային դատարանում,
- միջազգային արբիտրաժներում,
- օտարերկրյա դատարաններում,
- հաշտարարության գործընթացներում:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն է Եղիշե Կիրակոսյանը։