Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամիավորում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամիավորում
Հայաստան
20:56, 30 декабрь 2021
 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը դեկտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է զորամիավորումներից մեկում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է զորամիավորման պատասխանատվության տարածքում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների և կատարված աշխատանքների վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է դիրքերում ընթացող ամրաշինական աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ ծառայության կազմակերպման վերաբերյալ, շնորհավորել անձնակազմին գալիք Ամանորի կապակցությամբ։