Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի բոլոր փողոցներն անցանելի են, հիմա արդեն մայթերի և բակային տարածքների վրա ենք աշխատում․ Քաղաքապետարան

Երևանի բոլոր փողոցներն անցանելի են, հիմա արդեն մայթերի և բակային տարածքների վրա ենք աշխատում․ Քաղաքապետարան
Հայաստան
12:08, 03 январь 2022
«Ձյան տեղումներով պայմանավորված երեկ գիշերվանից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման և փողոցները աղ ու ավազով մշակման աշխատանքները»,- այդ մասին Civic.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը: 

«Առավոտվանից Երևանի բոլոր փողոցները՝ գլխավոր և երկրորդական անցանելի են, հիմա արդեն մայթերի և բակային տարածքների վրա ենք աշխատում»,-ասաց Իոսիֆ Կուբատյանը։ 

Նշենք, որ Երևանի փողոցներում աշխատում է 43 միավոր հատուկ տեխնիկա, որից 38-ը ձյուն մաքրող, խոզանակող, աղ ու ավազ շաղ տվող, 3 ամբարձիչ և 2 ինքնաթափ: