Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկել է Թեհրան- Երևան- Թեհրան երթուղով չվերթերը

Մեկնարկել է Թեհրան- Երևան- Թեհրան երթուղով չվերթերը
Հայաստան
18:11, 03 январь 2022
Մեկնարկել են Iran Airtour ավիաընկերության Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանից։

«Iran Airtour ավիաընկերությունը հունվարի 1-ից մեկնարկել է Թեհրան- Երևան- Թեհրան երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ iranairtour.ir կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,-նշված է հաղորդագրության մեջ։