Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքական Pegasus-ը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեին՝ Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով

Թուրքական Pegasus-ը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեին՝ Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով
Հայաստան
14:42, 04 январь 2022
«Պեգասուսը» դիմել է փետրվարից սկսած շաբաթական երկու չվերթ իրականացնելու հայտով: Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։ Թուրքական Pegasus ընկերությունը դիմել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին` Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով։

Հարությունյանը չհստակեցրեց, թե երբ կկայացվի որոշումը: Ներկայումս հայտն ուսումնասիրվում է:

Հիշեցնենք, որ Flyone Armenia ընկերությունը ևս մտադրություն է հայտնել շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: