Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սրացումներ են լինելու, ավելի լավ, թող սրացումներ լինեն, միայն թե հարցը լուծվի»․ Վազգեն Մանուկյան

«Սրացումներ են լինելու, ավելի լավ, թող սրացումներ լինեն, միայն թե հարցը լուծվի»․ Վազգեն Մանուկյան
Հայաստան
16:43, 12 март 2021
«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանի խոսքով ներքաղաքական սրացումներն իրեն չեն անհանգստացնում, փոխարենն իրեն սարսափեցնում է Սյունիքի շուրջ տեղի ունեցող սրացումը։

«Ռուսերեն ասում են՝ «оно того стоит»։ Սրացումներ են լինելու, ավելի լավ, թող սրացումներ լինեն միայն թե հարցը լուծվի։ Ինձ ուրիշ սրացում է անհանգստացնում։ Ինձ իսկապես շատ սարսափեցնում է այն սրացումը, որը տեղի ունի Սյունիքի շուրջը, ու այն ձգտումը Ալիևի, որը հասկանում է, որ էսօր Նիկոլը կա, վաղը չի լինելու, Նիկոլի օրոք հնարավոր է անել այն ինչ-որ հնարավոր չի անել Նիկոլից հետո․ այդ սրացումն է ինձ վտանգավոր թվում։ Իսկ ներքին սրացումները՝ սրացումը գնում է հայրենիքը դավաճանողների և թշնամիներին ծառայողների և երկրին նվիրված մարդկանց մեջ։ Իհարկե, ես կուզենայի ամեն ինչ փափուկ լուծվի, բայց եթե իրենք գնում են սրացման, իրենք կստանան սրացում»,-նշել է Վազգեն Մնուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում։