Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ նպատակ ունեն ներքին լսարանի համար այդպիսի դաժան խոշտանգումների մասին փաստերի հրապարակումները․ սարսափելի է, թե ինչ հոգեվիճակում են հայտնվում նրանց ընտանիքները․ քաղաքագետ

Ի՞նչ նպատակ ունեն ներքին լսարանի համար այդպիսի դաժան խոշտանգումների մասին փաստերի հրապարակումները․ սարսափելի է, թե ինչ հոգեվիճակում են հայտնվում նրանց ընտանիքները․ քաղաքագետ
Հայաստան
22:50, 09 январь 2022
Քաղաքագետ Մովսես Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՄԻՊ Արման Թաթոյանը պարբերաբար հանդես է գալիս մեր գերիների հանդեպ Ադրբեջանում դրսևորվող վատ վերաբերմունքի մասին հրապարակումներով՝ պատմելով, թե ինչպես ու ինչ մեթոդներով են հակառակորդ երկրում խոշտանգում մեր զինվորներին։

Վստահ եմ՝ ոչ մեկ չի էլ մտածում, որ Արդբեջանում գերության մեջ պահվող հայ զինծառայողներին սուփրա սեղանով են ընդունում ու նորմալ մարդավարի վերաբերմունքի արժանացնում։

Պարոն Թաթոյանին, իհարկե՛, շնորհակալությո՛ւն, որ նման ահռելի փաստահավաք աշխատանք է տանում, բայց լավ ու տեղին կլինի, որ այն ներկայացվի միայն միջազգային հանրությանը ու պատկան կառույցներին՝ փակ զեկույցների տեսքով։

Այդպես էլ չեմ հասկանում, թե ինչ նպատակ ունի մեր՝ ներքին լսարանի համար այդպիսի դաժան խոշտանգումների մասին փաստերի հրապարակումները, եթե մինչև օրս դեռ ունենք 100-ից ավելի գերության մեջ գտնվող քաղաքացիներ ու սարսափելի է, թե ինչ հոգեվիճակում են հայտնվում նրանց ընտանիքները ամեն նման պատմություն լսելուց հետո։