Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուրերը՝ թե կորոնավիրուսային համավարակով պայմանավորված Հայաստանը կրկին անցնելու է խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԱՆ

Լուրերը՝ թե կորոնավիրուսային համավարակով պայմանավորված Հայաստանը կրկին անցնելու է խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԱՆ
Հայաստան
20:44, 12 март 2021
Հանրության շրջանում շահարկվող լուրերը՝ թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու է ամբողջական և խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը: Այս պահին նման հարց չի քննարկվում. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից:

Առողջապահության նախարարությունը հետևում է համաճարակաբանական իրավիճակի ընթացքին: Հաշվի առնելով համավարակի ցուցանիշների ամենօրյա աճը՝ կրկին հորդորում ենք չթուլացնել զգոնությունը և հետևել հակահամաճարակաբանական կանոններին՝ կրել դիմակ, հաճախ լվանալ ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն: