Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբն այսուհետ կղեկավարի գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբն այսուհետ կղեկավարի գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը
Հայաստան
14:39, 11 январь 2022
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախումբը կգլխավորի գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը:

Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Ստեփանակերտի իր աղբյուրները։ Հրամանատարի փոխարինումը կատարվում է պլանային ռոտացիայի շրջանակում, գործերի ընդունման - փոխանցման ընթացակարգն արդեն սկսվել է:

Նշենք, որ գեներալ-մայոր Վոլկովը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

Ներկայում Ա․ Վոլկովը ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարն է։

Հիշեցնենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնը նախորդ տարվա սեպտեմբերից զբաղեցնում էր գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը։