Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմող երկրները բոլորն էլ խոսում են խաղաղությունից, սակայն ոչ բոլորն են իրական խաղաղություն տենչում. պաշտպանության փոխնախարարը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից հնչող խաղաղության դարաշրջան բացելու մասին

Պատերազմող երկրները բոլորն էլ խոսում են խաղաղությունից, սակայն ոչ բոլորն են իրական խաղաղություն տենչում. պաշտպանության փոխնախարարը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից հնչող խաղաղության դարաշրջան բացելու մասին
Հայաստան
15:12, 11 январь 2022
Սուրեն Պապիկյանը կադրային ջարդ չի սկսել պաշտպանության նախարարությունում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը և հավելեց. «Ընդհանրապես բոլոր պետական մարմիններում երբ տեղի է ունենում ղեկավարի փոփոխություն, տեղի են ունենում նաև որոշակի կադրային փոփոխություններ»։

Արման Սարգսյանի խոսքով՝ եթե լրատվությանը հետևենք, ապա կկարծենք, որ ՊՆ-ում լուրջ կադրային ջարդ է տեղի ունենում, բայց  այդ փոփոխությունները ջարդ անվանել չի կարելի։ 

Պաշտպանության փոխնախարարը, անդրադառնալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի 21-ամյա օգնական Մանե Արզումանյանին, նշեց. «Պաշտպանության նախարարի օգնականն ինչի՞ պարտադիր պետք է զինվորական լինի՞։ Ես ինքս զինվորական չեմ և պաշտպանության նախարարի տեղակալն եմ ու իմ առջև դրված խնդիրները ես կարծում եմ, որ կարողանում եմ լուծել»։

Հարցին՝ եթե Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղության դարաշրջան են ուզում, Ձեզ համար ընկալելի՞ է, որ կրակում են հայկական գյուղերի ուղղությամբ, փոխնախարարն արձագանքեց. «Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որը կայուն չէ, և ինձ համար ընկալելի է, որ կարող են լինել կրակոցներ։ Դուք տեսե՞լ եք պատերազմող երկիր, որը չի խոսում խաղաղությունից, սակայն ոչ բոլորն են իրական խաղաղություն տենչում։ Հայաստանի Հանրապետությունն իրականում ուզում է բացել խաղաղության դարաշրջան»։