Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ մի շարք քաղաքներում ձյուն է տեղում, Թալինի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է

ՀՀ մի շարք քաղաքներում ձյուն է տեղում, Թալինի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է
Հայաստան
10:00, 14 январь 2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Չարենցավանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ 


Թալինի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է։ Ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։


Տիգրանաշենի ոլորանները, Մեղրիի և Սարավանի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը, դժվարանցանելի են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 


Արթիկի, Ախուրյանի, Ապարանի, Թումանյանի, Գավառի, Ստեփանավանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վարորդներին խորհուրդ է տրվում լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։