Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ դատավորների միությունը նախագահ և փոխնախագահներ է ընտրում․ ուղիղ

ՀՀ դատավորների միությունը նախագահ և փոխնախագահներ է  ընտրում․ ուղիղ
Հայաստան
14:22, 14 январь 2022
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը, որից  հետո տեղի կունենա ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովը: 

Օրակարգում ՀՀ դատավորների միության նախագահի և երկու փոխնախագահների ընտրություններն են: Միության նախագահի պաշտոնում առաջադրվել են երկու թեկնածուներ՝ Ալեքսանդր Ազարյանը և Ելիզավետա Դանիելյանը։

Մեր թղթակիցը հաղորդում է, որ այս պահին 260 դատավորներից ժողովին մասնակցում են 186-ը։