Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեքսանդր Ազարյանն ընտրվեց Դատավորների միության նախագահ

Ալեքսանդր Ազարյանն ընտրվեց Դատավորների միության նախագահ
Հայաստան
20:01, 14 январь 2022
Դատավորների ընդհանուր ժողովը քիչ առաջ Դատավորների միության նախագահ ընտրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին: Դատավորների միության նախագահի քվեարկությանը մասնակցել է 184 դատավոր: Նրանցից 139-ը քվեարկել է Ալեքսանդր Ազարյանի, մյուսները՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի օգտին:

Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը շարունակվում էր հինգ ժամից ավելի: Այսօր ժողովի օրակարգում նաև Արդարադատության ակադեմիայիկառավարման խորհրդի դատավոր անդամներիընտրության հարցն էր, խորհրդի անդամներ ընտրվեցին Երևանի ընդհանուր իրավասությանդատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանը՝ 132 ձայնով, և Վերաքննիչ քրեական դատարանիդատավոր Անդրանիկ Մնացականյանը՝ 176 ձայնով։ Խորհրդի դատավոր անդամի համար առաջադրվել էին քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորներ Երեմ Եսոյանն ու Լիլիթ Սարգսյանն, իսկ քրեական մասնագիտացմամբ առաջադրված միակ թեկնածուն Անդրանիկ Մնացականյանն էր: