Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճամբարակի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-30 մետր

Ճամբարակի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-30 մետր
Հայաստան
19:02, 15 январь 2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Մեղրիի լեռնանցքում բուք է։

Ճամբարակի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-30 մետր։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: