Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացին ընկել է մոտ 10 մետր խորություն ունեցող դիտահորը․ ԱԻՆ

Քաղաքացին ընկել է մոտ 10 մետր խորություն ունեցող դիտահորը․ ԱԻՆ
Հայաստան
22:43, 13 март 2021
Մարտի 13-ին, ժամը 20:00-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղի «Սուրբ Դավիթ» սրբատեղիի տարածքում քաղաքացին ընկել է մոտ 10 մետր խորություն ունեցող դիտահորը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները դիտահորից դուրս են բերել Հ․ Պ․-ին (ծնված 1991 թ.) մարմնա­կան վնասվածքներով․ վերջինս հրաժարվել է բուժօգնությունից»,- ասված է հայտարարության մեջ: