Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնել Սանոսյանը ԱՄԷ-ում կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում շրջայց է կատարել «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսի տաղավարներում

Գնել Սանոսյանը ԱՄԷ-ում կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում շրջայց է կատարել «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսի տաղավարներում
Հայաստան
16:28, 20 январь 2022
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում այսօր շրջայց է կատարել «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսի տաղավարներում։

Նախարարը «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի հետ այցելել է նաև հայկական տաղավար, ծանոթացել ներկայացված ցուցադրություններին։ 

Հայաստանն այս ցուցադրությանը հանդես է գալիս «Էթնոթեք» կոնցեպտով՝ ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները և տեխնոլոգիական հավակնությունները: